Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայաստան դաշինք
A A
Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Հայտարարություն
 
Այսօր տեղեկացանք, որ մեր գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց: «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն: Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի: Կրկին պնդում ենք, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի:
08.09.2021թ.