Բացել լրահոսը Փակել լրահոսը
241633342_4460055140704660_6640587003908995183_n (1)
A A
Հասարակություն

Ողբերգական պատահարի հետևանքով զոհվել է ՌԴ ԱԻ նախարարը

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը զոհվել է մասնագիտական պարտքը կատարելիս։ Նա 55 տարեկան էր։ Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել միջգերատեսչական ուսումնավարժանքի ընթացքում, երբ նախարարը փորձել է մարդ փրկել։

Ըստ աղբյուրի՝  նա և օպերատորը կանգնած են եղել լուսանցքի եզրին: Օպերատորը սայթաքել է ու ընկել ջուրը:  Նախարարը նրա հետևից նետվել է ջուրը, բայց մեծ բարձրությունից ընկել է դուրս ցցված քարին ու մահացել։