Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի Խոսնակ Մանե Գևորգյանը։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաեւ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաեւ հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: