Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գերիներին բերող ինքնաթիռը վայրէջք է կատարել (տեսանյութ)

 Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք  է կատարել  2 հայ գերիներին տեղափոխող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը։  2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցվել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւը, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ 

Վերադարձողները զինվորականներ Արթուր Նալբանդյանը եւ Արամայիս Տոռոզյանն են, որոնք  հուլիսի կեսերից գերի էին ընկել Սյունիքի մարզի Սև լճի տարածքում։

Տեսանյութը՝ Սպուտնիկ Արմենիայի