Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+vnasvacq
A A
Սպորտ

Հովհաննես Համբարձումյանը բաց կթողնի Հայաստան – Լիխտեյնշտեյն խաղը

Հայաստանի հավաքական պաշտպան Հովհաննես Համբարձումյանը աշխարհի առաջնության Գերմանիա - Հայաստան ընտրական հանդիպման ընթացքում ազդրի մկանային վնասվածք էր ստացել և փոխարինվել:

Ինչպես նշում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, ուստի ֆուտբոլիստը ստիպված բաց կթողնի վաղը կայանալիք Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը։

Հովհաննես Համբարձումյանի վնասվածքի վերականգնման կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն: