Բացել լրահոսը Փակել լրահոսը
241568971_6795852150440923_7686711503112844489_n
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
 
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկու ժողովուրդների և երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունները և երկուստեք պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու դրանք ամրապնդելու և առավել զարգացնելու ուղղությամբ:
 
Այս համատեքստում նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնումը՝ ելնելով խաղաղությանը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ճապոնական կողմի օրակարգից: Իր հերթին դեսպան Ֆուկուշիման նշել է, որ
Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է իրավունքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։
 
Նախարար Միրզոյանն ու դեսպան Ֆուկուշիման որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններ մատնանշել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ու երիտասարդական փոխանակումների ոլորտները:
 
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ճապոնիայի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համապարփակ և խաղաղ կարգավորմանը:
 
Դեսպան Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է հատկացրել ղարաբաղյան հակամարտության արդյունքում տուժած անձանց և պատրաստ է շարունակել նման օժանդակությունը: