Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի դատախազ
A A
Պաշտոնական

Պաշտոնատար անձինք պարտավոր են բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իրենց տրամադրված գույքը․ ԱՀ դատախազություն

Հանրային ծառայության մասին ԱՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ հանրային ծառայողները և բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են բացառապես ծառայողական նպատակներով օգտագործել իրենց գործունեության առնչությամբ տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը։ Այս մասին հայտարարություն էտարածել ԱՀ դատախազությունը։

Նկատի ունենալով, որ օրենսդրական հիշյալ պահանջի ոչ պատշաճ կատարման կապակցությամբ հանրության շրջանում պարբերաբար հնչում են որոշակի մտահոգություններ, Հանրային ծառայության մասին օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված վերոգրյալ պարտավորության խախտման դեպքերը բացահայտելու և դրանց արձագանքելու նպատակով, ԱՀ դատախազության համապատասխան ստորաբաժանումն իրականացնելու է զանգվածային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում, ինչպես նաև բավարար հիմքերի առկայության դեպքում գործադրելու է պետության գույքային շահերի պաշտպանության ողջ գործիքակազմը։

Պետական բոլոր մարմինների ղեկավարներին կոչ ենք անում վերահսկողություն իրականացնել ստորադաս հանրային ծառայողների կողմից օրենքի ուժով ստանձնած պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով՝ խախտումներ թույլ տալու դեպքում կիրառելով կարգապահական ներգործության միջոցներ։