Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Մշակույթ

Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն (տեսանյութ)

88  տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի աստղ Ժան Պոլ Բելմոնդոն։ 

1958թ-ին  ռեժիսոր Մարկ Ալեգրեի «Եղիր գեղեցիկ և լռիր» կինոնկարով Բելմոնդոն մուտք է գործել կինոյի աշխարհ։

Նրա կինոխաղացանկում նշանակալից տեղ են գրավում ռեժիսորներ Մարսել Կառնեի «Զեղծարարները» (1958), Մարկ Ալեգրեի «Տարօրինակ մի կիրակի» (1960), Ժան Լյուկ Գոդարի «Վերջին շնչում» (1959) և «Թիվ 2 վերջին շնշում» (1975), Ժակ Դյուբոնի «Զվարճանք» (1960), Ալբերտ Լատուադայի «Նորելուկը» (1960), Վիտտորիո Դե Սիկայի «Չոչարա» (1960), Գեզա Ռադվանիի «Օրիորդ հրեշտակ» (1963), Կլոդ Լելուշի «Մարդ, որին հավանում եմ» (1969), Ժիլբեր Պրուտոյի «Աստված ընտրեց Փարիզը» (1969) :

Հայ հանդիսատեսին առավել հայտնի է նրա «Պրոֆեսիոնալը», «Ուրախ զատիկ», «Հրեշը» ֆիլմերը։

Դերասանն արժանացել է Ֆրանսիայի բարձր պարգևների` Պատվավոր լեգիոնի և «Արվեստի և գրականության բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանների: