Բացել լրահոսը Փակել լրահոսը
060921AytsBerdashen&Ashan (1)
A A
Պաշտոնական

Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի մասը․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Այցի ընթացքում երկրի ղեկավարը հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների հետ՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։

«Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի մասը և այսօր հնարավորություն ունենք ապրելու և արարելու հայրենի հողում։ Ոստի մենք պարտավոր ենք շենացնել այն և արժանապատիվ ապագա կառուցել գալիք սերունդների համար՝ նրանց դաստիարակելով հայրենասիրական ոգով», - իր խոսքում նշել է ԱՀ նախագահը։

Արայիկ Հարությունյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել ներկաներին և հավաստիացրել, որ պետությունը մշտապես գտնվելու է հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկների ընտանիքների կողքին։