Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհ ասֆալտ
A A
Պաշտոնական Հասարակություն

Կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն Վանաձորի մի շարք փողոցներ։ Արդեն իսկ հայտարարված է հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։

Նախատեսված է նորոգել Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան փողոցները, Վանաձորի Խորենացու փողոցը (երկու երթևեկելի գոտիներ /0.4կմ+0.4կմ/)։ Կհիմնանորոգվի նաև Նարեկացու փողոց-«Կոմիտաս վարդապետ» հրապարակի էստակադան։