Աֆղանստանցի փախստականները Թուրքիայի ճանապարհներին ենթարկվում են թալանի, կողոպուտի ու ծեծի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիան արագացնում է Իրանի հետ սահմանին այսպես կոչված անվտանգության պատնեշ կառուցելու աշխատանքները, որպեսզի արգելի Աֆղանստանից այստեղ հասած փախստականների մուտքն իր երկիր: Այսմասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Նախքան Թալիբանի կողմից Աֆղանտանի գրավումը ուց առաջ երկիրը լքած ու այժմ Թուրքիայում գտնվող հիմնականում երիտասարդ անձինք այստեղ են հասել Իրանի տարածքով, հաղթահարել փշալարերն ու ցանկապատերը:
Նրանք այսօր խույս են տալիս նույնիսկ լրագրողներից, ենթադրելով, որ նրանք կարող են լինել գաղտնի ոստիկաններ: Նրանք պատմում են, որ իրենցից շատերին թուրք ոստիկանները ձերբակալել են, ենթարկել ծեծի ու հետ ուղարկել Իրան:
Եվ ահա Թուրքիան այս պահին արագացնում է երեք մետր բարձրությամբ սահմանային պատի կառուցման աշխատանքները, որպեսզի արգելի աֆղանստանցիների մուտքը: Այն հայտարարում է, որ այս պահին այստեղ արդեն իսկ ունի փախստականի կարգավիճակի դիմումներ ներկայացրած ավելի քան 4 միլիոն միգրանտ, ինչը մեծաթիվ թուրքերի կարծիքով, վտանգ է իրենց երկրի համար:
Աֆղանստանցի փախստականներն ասում են, թե իրենք չէին ուզենա լքել հայրենիքը, թողնել իրենց տներն ու հեռանալ ընտանիքներից: Բայց նրանք լավ են հիշում, թե ինչպես էր Թալիբանը քսան տարի առաջ սպանում իրենց համար ոչ հարմար անձանց:
Չնայած մայրաքաղաք Քաբուլն առնելուց հետո Թալիբանը հայտարարեց, որ որդեգրելու է ավելի չափավոր քաղաքականություն, քան նախկինում, անցած տասնամյակներում նրանց կողմից իրականացված բռնությունները թույլ չեն տալիս մարդկանց հավատալ այդ խոսքերին:
Եվ իրենց հայրենիքից հեռացած անձինք, որոնք ճանապարհներին ստացել են մարմնական վնասվածքներ, այսօր նույնիսկ չեն ուզում դիմել Թուրքիայում բժշկական օգնության, այն մտավախությամբ, որ իրենց այդպիսով կհայտնաբերեն թուրք ոսիկանները:
Բացի ճանապարհներին ստացած ֆիզիկական վերքերից, հայրենիքը կորցրած անձինք ստանում են նաեւ բարոյական ու հոգեկան հարվածներ, երբ օգնության փոխարեն, Թուրքիայի ճանապարհներին ենթարկվում են թալանի, կողոպուտի ու ծեծի:
Ինչ վերաբերում է հետդարձին, ապա նրանց խոսքերով, նման ընտրություն չի կարող լինել, քանի որ հետդարձը իրենց համար նշանակում է մահ: