Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խաղաղապահներն ապահովել են բջջային կապի ու ինտերնետի վերականգնումը Արցախի հեռավոր շրջաններում (տեսանյութ)

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային կապի աշտարակների անվտանգ վերականգնումն Արցախի հեռավոր շրջաններում։ Այն բջջային կապով ու գերարագ ինտերնետով է ապահովելու մոտ 5 հազար բնակչի`  հայտնում են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից ։

Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մոտակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո վերականգնողական աշխատանքներ և սարքավորումների փոխարինում են իրականացրել բջջային կապի ալեհավաք կառույցներում: