Բացել լրահոսը Փակել լրահոսը
241217765_214249720721204_4991087944861909100_n
A A
Պաշտոնական

Հադրութի շրջանում այսօր հայտնաբերվել է 1 աճյուն

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
 
Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
 
Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: