Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը շարունակում է գլխավորել աշխարհի առաջնության իր խումբը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն աշխարհի 2022թ առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում հյուրըանկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:

Այդպիսով, մեր թիմը վաստակեց 10 միավոր և շարունակում է գլխավորել ընտրական J խմբի մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում է Գերմանիայի հավաքականը, որն ընթացիկ խաղում չեզոք խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց Լիխտեյնշտեյնին և վաստակեց 9 միավոր: Հյուսիսային Մակեդոնիան 7 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի սեպտեմբերի 5-ին, Գերմանիայի հարկի տակ: