A
A
Լևոն Արոնյանը և Մագնուս Կառլսենը ոչ-ոքի ավարտեցին բոլոր չորս պարտիաները
Աջակցիր «Ա1+»-ինAimchess US Rapid առցանց անցկացվող արագ շախմատի մրցաշարում Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն այսօր անցկացրեց կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը Մագնուս Կառլսենի հետ:
Կայացած բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին խաղաղությամբ: Այդպիսով, մրցամարտի առաջին օրը գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 2:2:
Վաղը կողմերը ևս 4 պարտիա կանցկացնեն: Կհաղթի առաջինը 2,5 միավոր վաստակող շախմատիստը: Ոչ-ոքու դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: