Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զախարովա․ «Մոսկվան հետագայում ևս պատրաստ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմանը» (տեսանյութ)

«Մոսկվան հետագայում ևս պատրաստ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմանը», - այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք արձանագրեցինք վերջերս Երևանի և Անկարայի միջև տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը, արձանագրեցինք այն առումով, որ նկատել ենք դրանք և ի գիտություն ընդունել», -հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք այժմ էլ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցման գործընթացին, որ հիմնված կլինի փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա», - նշել է Զախարովան։