Բացել լրահոսը Փակել լրահոսը
32519
A A
Հասարակություն

Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսի վթարից տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են

Այսօր առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 16 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով:

Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: