Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց Մամեդյարովին և մտավ կիսաեզրափակիչ. Aimchess US Rapid  (տեսանյութ)

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը առցանց անցկացվող արագ շախմատի Aimchess US Rapid մրցաշար քառորդ եզրափակիչ երկրորդ մրցախաղում կրկին հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին: Մեր գրոսմայստերը սևերով հաղթանակ տարավ մեկնարկում, իսկ 2-3-րդ պարտիաներն ավարտեց ոչ-ոքի: 

Այդպիսով, Լևոն Արոնյանը վաստակեց իրեն անհրաժեշտ 2 միավորը և մտավ կիսաեզրափակիչ փուլ։ Այստեղ նա կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը վստահ հաղթեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային` 2,5:0,5: