Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում բնակարաններ են կառուցվում տեղահանվածների համար՝ Համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջան: Երկրի ղեկավարը ծանոթացել է Ստեփանակերտի բնակիչներին՝ երաշտի պայմաններում շուրջօրյա խմելու ջրով ապահովելու նպատակով՝ Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022թ-ի հունիսին։ ԱՀ նախագահը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ, քննարկել է նաև հանրապետության ամենախոշոր և իր նշանակությամբ չափազանց կարևոր տնտեսական նախագծի՝ Պատարայի ջրամբարի կառուցմանն առնչվող հարցեր։ Նախագահ Հարությունյանը եղել է նաև Աստղաշեն, Իվանյան, Հովսեփավան համայնքների վարչական տարածքներում՝ ծանոթացել պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար կառուցվող բնակելի թաղամասերի շինարարության ընթացքին: