Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զվարթնոց օդանավակայան
A A
Պաշտոնական

Մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի

Սեպտեմբերի 6-ից Հայաստան մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի։ Այս մասին հիշեցնում է Առողջապահության նախարարությունը։
 
Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:
 
Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը:  Հիշեցնենք, որ նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար:
 
Որոշումն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից: