Բացել լրահոսը Փակել լրահոսը
12469969
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արցախի նախագահը Մանե Թանդիլյանի փոխարեն նոր նախարար նշանակեց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր Մանե Թանդիլյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արմինե Պետրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար։

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։