Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Օրբելյանի փոխարեն օպերայի տնօրենի Ժ/Պ նշանակված Դուրգարյանը անակնկալ է խոստանում (տեսանյութ)

 Կարեն Դուրգարյանը դեւեւս չի ցանկանում մեկնաբանել իրեն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական լ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու փաստը։

Ժամանակ չեմ ուզում ծախսել խոսքերի վրա, պետք է գործ անենք, -Ա1+-ին ասում է նա։ Դիրիժորը վստահեցնում է, որ ծրագրերը գաղտնիք են եւ սյուրպրիզ պետք է լինեն։

Հիշեցնենք, որ առավոտյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանին,ով կփոխարինի  Կոնստանտին Օրբելյանին։

Մանրամասները՝ տեսանյութում