Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասուն Միքայելյան
A A
Քաղաքականություն

Սասուն Միքայելյանը հաղթեց Եվրադատարանում

Հայաստանի կառավարությունը   Սասուն Միքայելյանին  պետք է   վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3800 եվրո՝   ծախսերի դիմաց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է  Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցով  որոշումը, որն առնչվում է 2008թ դեպքերից հետո նրա դեմ հարուցված քրեական գործին։

Դատարանը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը (Հավաքների և միավորման ազատություն)։ Հայցը ներկայացվել էր նաեւ Արդար դատաքննության՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ 1-ին և 3-րդ կետերի  և  Խտրականության արգելքի՝ 14-րդ հոդվածի խախտումների փաստով, սակայն դատարանը վճռել է դրանց չանդրադառնալ։

 Ի դեպ,   հայցվոր Սասուն Միքայելյանը որպես փոխհատուցում պահանջել էր 35000 եվրո։

Հիշեցնենք, որ   ներկայումս ԵԿՄ նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո դատապարտվել էր  8 տարվա ազատազրկման  եւ 3 տարուց ավելի անցկացրել  բանտում։  Նա համաներմամբ ազատ է արձակվել է  2011-ի մայիսին։