Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (16)
A A
Հասարակություն

Կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք, 14 մահ

Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն` առողջացած, 4844-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք:
 
Ունենք 361 առողջացած, 14 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
 
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1152 է: