Բացել լրահոսը Փակել լրահոսը
dproc
A A
Հասարակություն

Վրաստանում ուստարվա մեկնարկի պայմանները հայտնի են․ aliq.ge

Դպրոցներում ուսումնական գործընթացը սկսելու մասին որոշումը չի ընդունվի, քանի դեռ երկրում համաճարակաբանական իրավիճակը չի կայունացել:

Այս մասին այսօր Պատվաստման խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է  Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, հայտնում է aliq.ge-ն:

Պաշտոնյան ընդգծել է, որ դպրոցներում անվտանգ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստված ուսուցիչների թիվը:

«Հաշվի առնելով մեր ներկայիս համաճարակաբանական իրավիճակը, դպրոցների բացման  հետ կապված պայմաններն առաջին հերթին կախված կլինեն վարակի տարածման մակարդակից և կորոնավիրուսի դրականության աստիճանից:  Ուսուցիչների պատվաստումները շատ ակտիվ են: Այսպիսով` համաճարակաբանական իրավիճակը և պատվաստման իրավիճակը կդառնան երկու նախապայման ` դասարաններում ուսուցումը սկսելու համար», — ասաց Թամար Գաբունիան:

Սովորաբար Վրաստանի դպրոցներում կրթությունը վերսկսվում է սեպտեմբերի 15 -ին: Մինչ այժմ պատվաստվել է դպրոցների ուսուցիչների 40% -ը:

Վրաստանն  անցնում է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքի միջով, որն ամենադաժանն է դարձել. երկիրն օգոստոսի ընթացքում գրանցել է վարակի և մահացության ռեկորդային ցուցանիշ:

Օգոստոսի ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի հետևանքներից արդեն մահացել է 1509 հիվանդ: