Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան․ Փաշինյանը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)

Ադրբեջանի գործողությունները Սյունիքի մարզում հակասում են 2020թ․ դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ ՀՀ Կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հույս հայտնեց, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և դրանից հետո Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց մյուսի կողմից մեզ ամուր նյարդեր են պետք ու խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումն անկանխատեսելի չէր ու այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ։ Սակայն այդ ուղղությամբ ճանապարհների վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ։

«Խաղաղության թեմայի մասին խոսելով պիտի ասեմ, որ որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից։ Մենք դրանք կգնահատնեք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», - ասաց Փաշինյանը։