Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

12 մահ, հաստատված 522 նոր դեպք․ կորոնաթվերն՝ այսօր

Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8721 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 517 486 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք:

Ունենք 359 առողջացած, 11 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1151 է: