Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արտակ Բուդաղյան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Բուդաղյանը ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար։ 

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար: