A
A
Նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ արցախցի երեխաները հանգստանում են Լոռու «Գուգարք» ճամբարում
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահի աշխատակազմը շարունակում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների համար իրականացնել տարբեր բնույթի սոցիալական աջակցության ծրագրեր: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Արցախի Հանրապետության Շուշիի, Հադրութի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից տեղահանված արցախցի ընտանիքների 64 երեխա Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ (ավելի քան 3 մլն դրամ) օգոստոսի 24-30-ը հանգստանում է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Գուգարք» ճամբարում:
Լոռվա չքնաղ բնության գրկում 7-օրյա հանգստից բացի արցախցի երեխաների համար կազմակերպվում են նաև ճանաչողական էքսկուրսիաներ: