Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ռուս խաղաղապահները Ղարաբաղի հեռավոր գյուղերում շարժական բուժկետ են կազմակերպել (տեսանյութ)

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն առաջին անգամ արտագնա ընդունելություն է իրականացրել Մարտակերտի շրջանի հեռավոր գյուղերում:

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, Վանք գյուղի շրջանային հիվանդանոցում քաղաքացիների ընդունման շարժական կետ է բացվել, որտեղ նաև «թեժ գիծ» է գործում անհետ կորած զինծառայողների մասին տեղեկությունների հավաքման, հումանիտար օգնության տրամադրման և այլ խնդիրների հարցում աջակցության համար:

Ընդհանուր առմամբ, քաղաքացիների ընդունման կետ դիմել է ավելի քան 800 մարդ: Ռազմական բժիշկները տեղի հիվանդանոցում խորհրդատվություն և բուժօգնություն են տրամադրել Վանքի 150 բնակչի: