Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գորիս-Կապան ճանապարհը մեր թիկունքում ստորագրել, տվել եք թշնամուն, կարողացա՞ք ապահովել անվտանգությունը (տեսանյութ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ-ում խոսեց Ադրբեջանական զինուժի կողմից Կապան-Գորիս ճանապարհը փակելու մասին։

«Երեկ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և շրջափակման մեջ են թողել մեր հայրենակիցներին։ Իհարկե ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել նրանց դուրս բերել շրջափակումից»,-հայտնեց Աննա Մկրտչյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ այս իշխանությունը Գորիս-Կապան, ինչպես նաև Կապան -Ճակատեն ճանապարհը առանձին հուշագրով բոլորիս թիկունքում ստորագրել է ու հանձնել թշնամուն՝ ասելով որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Դրանից հետո պատգամավորը հարց հնչեցրեց՝ ի վերջո կարողացա՞ք ապահովել Սյունիքի անվտանգությունը։ Մանրամասները տեսանյութում։