Բացել լրահոսը Փակել լրահոսը
6311645
A A
Հասարակություն

Մահացել է Rolling Stones-ի թմբկահար Չարլի Ուոթսը

81 տարեկանում մահացել է բրիտանական The Rolling Stones ռոք խմբի թմբկահար Չարլի Ուոթսը։ Այս մասին հայտնել է երաժիշտի պաշտոնական ներկայացուցիչը՝ Twitter-ի էջում:
 
«Մեծ վշտով հայտնում ենք մեր սիրելի Չարլի Ուոթսի մահվան մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ նա մահացել է Լոնդոնի հիվանդանոցներից մեկում՝ իր ընտանիքի շրջապատում։
 

Չարլի Ուոթսը The Rolling Stones խմբին միացել էր 1963 թվականին: Նա ոչ միայն նվագում էր հարվածային գործիքների վրա, այլև շապիկներ է ստեղծել խմբի մի քանի ալբոմների համար: 2016 թվականին Չարլի Ուոթսը 12-րդ տեղն է զբաղեցրել բոլոր ժամանակների մեծագույն թմբկահարների ցուցակում՝ Rolling Stone ամսագրի վարկածով: Իսկ Classic Rock ամսագրի համանման ցուցակում  Rolling Stones -ի թմբկահարը զբաղեցնում էր 10-րդ տեղը: