Բացել լրահոսը Փակել լրահոսը
1․_Տավուշի_մարզ,_գյուղ_Խաշթառակ
A A
Հասարակություն

Մարզպետարանի պարզաբանումը Տավուշի սահմանային գոտուց բնակիչների տարհանման լուրերի վերաբերյալ

Տավուշի մարզպետարանը սահմանային գոտուց բնակչության տարհանման լուրերի վերաբերյալ պարզաբանում է ներկայարցրել, որում ասվում է․

Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի սահմանագոտուց բնակչության տարահանում է նախատեսվում, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Տավուշի մարզպետի 2021թ. օգոստոսի 19-ի թիվ 246-Ա որոշմամբ Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանի նոր խմբագրության մեջ փոփոխություն է կատարվել, որով պաշտոնատար անձանց անունները փոխարինվել են պաշտոնների անվանումներով: Այլ փոփոխություններ չեն կատարվել: Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման պլանը գործում է ՀՀ Կառավարության 2011թ. օգոստոսի 18-ի թիվ 1180-Ն որոշման պահանջներով: