Բացել լրահոսը Փակել լրահոսը
239968989_1934517933382026_4167650589161075775_n
A A
Հասարակություն

ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց՝ Արցախում երեխաների իրավունքների մասին

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին» արտահերթ զեկույց։
 
Զեկույցը կազմվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքներով։ Այս ոլորտում հետազոտությունն առաջինն է Արցախի Հանրապետությունում, որի նպատակն էր խորությամբ ուսումնասիրել և ներկայացնել ԱՀ-ում երեխաների իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության համար առկա օրենսդրությունն ու իրավիճակը:
 
Հետազոտությունն իրականացվել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ԱՀ օրենսդրության և պրակտիկայի համապատասխանելիության, դրանց կարգավորվածության աստիճանի համատեքստում:
 
Հետազոտության ենթարկվել են ոչ թե բոլոր իրավունքները, այլ այն համախումբը, որն ընտրվել է աշխատանքային խմբի կողմից առաջնահերթության, կարևորության ու համապարփակության տեսանկյուններից: Հետազոտված իրավունքները ներկայացվել են միջազգային և ազգային չափանիշների համատեքստում:
 
Հետազոտությունն իրականացվել է 2020թ-ի մայիսից մինչև 2021թ-ի օգոսոտոս: Աշխատանքներն ընդհատվել էին 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ-ի հունվար՝ պայմանավորված ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից սանձարձակած ագրեսիվ պատերազմով և դրա հետևանքներով:
 
Զեկույցում ներկայացվել են երեխայի տարբեր իրավունքների վերաբերյալ 170 առաջարկություններ, որոնց վերաբերյալ Պաշտպանը քննարկումներ է ունենալու իրավակիրառ և օրինաստեղծ մարմինների հետ՝ դրանք կյանքի կոչելու օպտիմալ ձևաչափեր գտնելու համար: