Բացել լրահոսը Փակել լրահոսը
1061278
A A
Հասարակություն

Թուրքիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի

Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական ՙԱնադոլու՚ լրատվական գործակալությունը:

 
 

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD)  փոխանցմամբ՝ Կաստամոնու նահանգից զոհվել է 69 մարդ, Սինոպի նահանգից՝ 9 մարդ, իսկ Բարթինի նահանգից՝ մեկ մարդ:

Օգոստոսի 11ին Թուրքիայի հյուսիսում տեղացած հորդառատ անձրեւները առաջացրել են սելավներսողանքներ և ջրհեղեղներ: