Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թալիբան
A A
Հասարակություն

ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից գրեթե 6 հազար մարդ է տարահանել Աֆղանստանից

ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից շուրջ 6 հազար մարդ են տարահանել Աֆղանստանից: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին նորացման պահից, որը տարածվել Է երեկ (օգոստոսի 17-ի) երեկոյան, ԱՄՆ-ի զինվորականները շուրջ 1,8 հազար մարդ են տարահանել տասը C-17 ինքնաթիռներով: Օգոստոսի 14-ից ի վեր մենք տարահանել ենք գրեթե 6 հազար մարդ»,- ասել Է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը:

«Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: