Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Տուժածների տարահանում, հրդեհի մարում Մասիսում անցկացվել է հատուկ տակտիկական վարժանք (տեսանյութ)

ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է իրականին մոտ հատուկ տակտիկական ուսումնավարժանք: Մասնակցել են ոստիկանության, «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների աշխատակիցները և շտապօգնության մեկ բրիգադ: Սցենարի համաձան` հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի կիսափլուզված շենքերից մեկում: Դեպքի վայր ժամանած ծառայությունները տարահանել են տուժած բնակիչներին, կանխել գազի արտահոսքը և մարել բռնկված հրդեհը: Նախնական գնահատականով՝ վարժանքի մասնակիցները գերազանց են իրականացրել իրենց առջև դրված խնդիրը: