Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստ
A A
Հասարակություն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել

Օգոստոսի 16-ին Արցախում կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱՆ-ն։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 882 քաղաքացու հետազոտություն, որից 1002-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: