Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թալիբները նախապատրաստվում էին առավել լայն գործողության՝ անկախ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից. արաբագետ (տեսանյութ)

Աֆղանստանում անկայունությունը տարածաշրջանի համար հետևանքներ կունենա, հատկապես Աֆղանստան- Տաջիկստան սահմանին, եթե իրադարձություններ լինեն, գործընթացին կներգրավվի ՀԱՊԿ-ը։ «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Նա անդրադարձավ նաև Իրանի սահմանին, որը համարվում է աֆղանցի փախստականների հիմնական ճանապարհը դեպի Արևմուտք. «Այստեղ ապակայունությունը Իրանին ստիպելու է ավելի մեծ ջանքեր կենտրոնացնել այդ հատվածում, որը կնշանակի այլ հիմնախնդիրներում թուլացնել իրանական ազդեցությունը»։

Թալիբների ակտիվացումը, նրա խոսքով, սկսվեց, երբ ԱՄՆ նախագահ Ջո  Բայդենի վարչակազմը հաստատեց Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ որոշումը։ Եթե մինչ այդ թալիբների և Վաշինգտոնի մինչև պայմանավորվածություն կար քաղաքական եղանակով խնդիրը լուծել, ապա Բայդենի վարչակազմի կողմից որոշման իրականացմանն ուղղված քայլերը թալիբների համար բարենպաստ պայմաններ ստեղծեցին՝ ռազմական եղանակով առաջխաղացում ապահովելու։

«Հնարավոր է, որ թալիբները պատրաստվում էին այս գործողություններին՝ անկախ զորքերի դուրսբերումից, քանի որ նախորդ 20 տարիներին նրանք չէին դադարեցրել իրենց ակտիվությունը։ Պարզապես, հաշվի առնելով ուժերի անհավասարությունը, անցել էին ահաբեկչական հարձակումների գործելաոճին։ Կուտակել էին նաև որոշակի ներուժ ու նախապատրաստվել առավել լայն գործողության և զորքերի դուրսբերումը միայն նպաստեց ավելի սահուն հասնել նպատակներին», - ասաց Արմեն Պետրոսյանը։


Մանրամասները՝ տեսանյութու