Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խաղաղապահները Լաչինի միջանցքում նոյեմբերից սկած ապահովել են 210 հազար մարդու անվտանգ անցումը (տեսանյութ)

2020-ի նոյեմբերից սկսած՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շուրջօրյա ռեժիմով ապահովել են ավելի քան 58 000 ավտոմեքենաների և շուրջ 210 հազար մարդկանց անվտանգ տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Մեկ օրում դիտակետով շուրջ 200 ավտոմեքենա է անցնում»,- ասել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վասիլի Դավիդովը:

ՌԴ ՊՆ-ն հավելում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով հագեցած դիտակետերում պլանային կարգով անցկացնում են մարտական պատրաստության պարապմունքներ, ինչպես նաև խախտումների և հնարավոր հարձակման կանխման վարժանքներ: