Բացել լրահոսը Փակել լրահոսը
ayrvel_e_anasnaker_shabat.am2
A A
Հասարակություն

Քասախում այրվել է մոտ 50 հակ անասնակեր

Օգոստոսի 14-ին, ժամը 17։25-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Շառլ Ազնավուր թիվ 2-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։10-ին, մարվել՝ ժամը 18։33-ին։ Այրվել է մոտ 50 հակ անասնակեր և խոտածածկույթ (մոտ 1500 քմ)։