Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ խոտածածկ տարածքում
A A
Հասարակություն

«Խոսրովի անտառ» արգելոցի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Այսօր՝ օգոստոսի 14-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։
Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով կրած վնասի չափին, նախնական գնահատականով այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։
‼️ Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։