Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbs_b_c_8cf5d14b267f81ad738ebeb974049f53
A A
Հասարակություն

Իրանում կորոնավիրուսի աճով պայմանավորված՝ հնգօրյա լոքդաուն են հայտարարել

Իրանի իշխանությունները հնգօրյա լոքդաուն են հայտարարել: Կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման պատճառով այդ ժամանակահատվածում շրջանների միջև տեղաշարժն արգելվում է՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Նշվում է, որ տեղաշարժի սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն վաղվանից: Բոլոր հաստատությունները, գրասենյակներն ու բանկերը կդադարեցնեն իրենց աշխատանքը:

Այսօրվա դրությամբ՝ Իրանում կորոնավիրուսից մահացել է 97208 մարդ: