A
A
Ալյասկայի ափերին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Ալյասկա նահանգի ափերին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:
Երկրակեղևի ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պերիվիլ բնակավայրից 117 կմ հարավ-արևելք, օջախը՝ 21 կմ խորության վրա:
Տեղեկություն տուժածների և ավերվածությունների վերաբերյալ չկա: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: