Բացել լրահոսը Փակել լրահոսը
wld_gani1-1583066148084_17096186cf6_large
A A
Քաղաքականություն

Աֆղանստանի նախագահը հայտնել է երկրում հրադադարի հաստատման հնարավորության մասին

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 14-ին հայտարարել է հրատապ խորհրդակցություններ սկսելու մասին, որոնց նպատակը կառավարական ուժերի և ծայրահեղական «Թալիբան» շարժման միջև հրադադարի հաստատումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է AFP-ն:

«Հրատապ քննարկումներ են իրականացվում, որպեսզի վերջ տրվի պատերազմին»,- Քաբուլում ելույթի ժամանակ հայտարարել է Գանին:

Ավելի վաղ տեղական հեռուստաալիքներից մեկը տեղեկացրել էր, որ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադեն աֆղանական կառավարությանն ու թալիբներին ներկայացրել է «ծրագիր ռազմական առճակատումը դադարեցնելու վերաբերյալ»:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: