Բացել լրահոսը Փակել լրահոսը
աաա
A A
Քաղաքականություն

Կալիֆոռնիան պարտադիր պատվաստումներ է սահմանել ուսուցիչների համար

Ամերիկայի ձայն

Նախկինում նման կանոններ էին մցվել նահանգի որոշ խոշոր դպրոցական շրջաններում

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգի բոլոր ուսուցիչներից ու դպրոցների աշխատակիցներից կպահանջվի պատվաստվել COVID-19- ի դեմ կամ ամեն շաբաթ թեստավորվել:

Կալիֆոռնիան միակ նահանգն է, որը նման պահանջ ունի: ԿԱլիֆոռնիայի նահանգապետը վստահություն է հայտնում, որ այսպիսով հնարավոր կլինի խուսափել դպրոցների փակումից:

Կալիֆոռնիայի որոշ հիմնական դպրոցական շրջաններ նախկինում դիմել են նման քայլի՝ երկրի ամենախիտ բնակեցված նահանգում «Դելտա» տարբերակի տարածման պայմաններում:

Նահանգապետը վերջերս հայտնեց նաև բուժաշխատողների համար պարտադիր պատվաստման կարգի մասին: Վերջիններս չունեն պատվաստումները կանոնավոր թեստերով փոխարինելու հնարավորություն:

Քաղաքացիական ծառայողներից ևս պահանջվում է կամ պատվաստվել կամ հետազոտվել ամեն շաբաթ կորոնավիրուսի համար: