A
A
Lufthansa-ն բացեց իր նոր երթուղին Երևանից դեպի Ֆրանկֆուրտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Lufthansa-ն բացեց Երևանը՝ որպես իր նոր ուղղություն Հայաստանում
Ուրբաթ օրը վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը հպարտությամբ բացեց իր նոր ուղղությունը՝ Ֆրանկֆուրտից դեպի մայրաքաղաք Երևան: Օդանավը դիմավորեցին ավանդական ջրային կամարով և ղեկավար կազմով: Այս նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից, և վայրէջք կկատարի Երևանում գիշերը՝ լուսաբացին: Երևանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին:
Սա Հայաստանից մեկնող բոլոր ուղևորներին ընձեռում է ամեն հնարավորություն` հեշտությամբ շարունակեու ճանապարհն այլ ուղղություններով՝ հատկապես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:
Գերմանական ավիափոխադրողը Հայաստանում սկսում է այս նոր կանոնավոր չվերթերը՝ դուստր ընկերության՝ Eurowings-ի Քյոլն նոր երթուղու մեկնարկից մեկ շաբաթ անց: Այն շահագործում է 138 նստատեղ ունեցող Airbus A319-ը՝ ուղևորներին ընձեռելով չորս ժամվա ընթացքում ամբողջ աշխարհից դեպի Հայաստան և Հայաստանից ճամփորդելու հնարավորություն:
Դեպի Ֆրանկֆուրտ այս նոր երթուղին, որն անցնում է 2999 կմ կամ 1615մղոն ճանապարհ, հայերի համար կարևոր ուղղություն կլինի՝ այցելելու և հանդիպելու ամբողջ աշխարհում իրենց համայնքներին ու ընտանիքներին: Շատ եվրոպական տուրիստական ուղղություններ, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Ավստրիան և Իսպանիան, գրավում են հայ զբոսաշրջիկներին: Ավելին, տրանսատլանտյան ուղղությունների մեծ մասը, հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, հասանելի կլինեն կրթական, բժշկական կամ բիզնես նպատակների համար:
Երևանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով.