Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հաջողակ երիտասարդների պատմությունները. Ամերիկյան համալսարանում նշվեց երիտասարդների միջազգային օրը (տեսանյութ)

Երիտասարդության միջազգային օրը, չնայած արձակուրդին, Հայաստանի ամերիկյան համալսարան էր բերել ուսանողների ու երիտասարդների: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած միջոցառման ընթացքում ներկայացրին երիտասարդների համար իրականացված ու իրականացվելիք ծրագրերը: 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մշակութային կցորդ Ամիրա Իսմայիլը նշեց, որ երիտասարդության օրն ամեն տարի նշել են ու շարունակելու են նաև մնացած տարիներին: 

Այսօրվա միջոցառումն էլ, նրա խոսքով, նպատակ ունի լսելի դարձնել երիտասարդների ձայնը. «Մենք առանձնացրել ենք իրենց ոլորտում հաջողակ 8 առաջնորդների, որոնք կպատմեն իրենց մասին»:

Նրանցից մեկն էլ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում «Նուշ» հյուրատուն-ռեստորանը հիմնադրած Անի Հովհաննիսյանն է: Թեև Աշնակը զբոսաշրջային քարտեզներում չկա, Անիի խոսքով, իրենց հյուրատուն-ռեստորանի պահանջարկն այժմ մարդիկ ունեն. «Հիմա Երևանից գալիս են Աշնակ ուղղակի սնվելու ու հետ գնալու համար»:

Մեթյու Թոդն էլ Հայաստան է եկել ԱՄՆ խաղաղության կորպուսի հետ՝ որպես կամավոր: 2018-20 թվականները Լոռու մարզում լինելով ու երիտասարդների հետ աշխատելով, արդեն հասցրել է հայերեն սովորել, երբեմն որոշ բառեր հիշել չի կարողանում, բայց միտքն ամբողջությամբ ձևակերպում է: Նրա իրականացրած ծրագրերից մեկն էր` երիտասարդներին օգնել դառնալ ավելի ակտիվ քաղաքացի:

Մանրամասները` տեսանյութում: