Բացել լրահոսը Փակել լրահոսը
235254341_4002574443202915_8200830395109835591_n
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է Ալեքսեյ Սանդիկովին

Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունեց պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

 

Կարեւորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը՝ նրանց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու նպատակով Ալեն Սիմոնյանը ցանկություն հայտնեց առաջիկայում ընդլայնված հանդիպում ունենալ ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Ալեքսեյ Սանդիկովը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին՝ համայնքի խնդիրների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար եւ պատրաստակամություն հայտնեց կազմակերպել վերոնշյալ հանդիպումը:

 

Սանդիկովը հույս հայտնեց, որ նախորդ գումարման խորհրդարանում ձեւավորված բարի ավանդույթները շարունակական կլինեն ութերորդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում: