Որեւէ կոռուպցիոն դրսեւորում չկա․ Արմեն Գևորգյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչ գումարներ են «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանի հայտարարագրում ներկայացրած 200 հազար դոլարն ու 90 մլն դրամը, որոնք նա պարտքով է տվել։ Նման հարց Գևորգյանին ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ ընդգծելով, որ Արմեն Գևորգյանը 1996թ․ միայն պետական պաշտոններ է զբաղեցրել։ Նշենք, որ Արմեն Գևորգյանն առաջադրված է որպես ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
Անդրանիկ Քոչարյանը նաև հարցրեց, թե ճի՞շտ են արդյոք այն հրապարակումները, որ Արմեն Գևորգյանի կինը Չեխիայում անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություն ունի և ո՞ր թվականից է այդ գործառույթներն իրականացնում։
Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ այդ գումարներն այն աշխատավարձն է, որ ստացել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման հիմնադրամում․ այստեղ որևէ կոռուպցիոն դրսևորում չկա։ Նա նշեց նաև, որ այդ փողերը մնացել են Հայաստանում ու նպաստել տնտեսության զարգացմանը։
«Կնոջս հետ կապված՝ այո՛, դա ճիշտ է, 2016թ․ հրապարակումներ եղել են, դրանք չեն հերքվել», - ասաց նա։